Հասարակություն

«Իմ օրակարգում իմ հրաժարականի պահանջը չկա»: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Իմ օրակարգում իմ հրաժարականի պահանջը չկա,-ասում  է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրավիրած ասուլիսի ընթացքում,- եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին, բողոքները կապված են էն մեծ փաթեթային ռեֆորմների հետ, որոնք արվում են»։

Նա շեշտում է. «Հրաժարականներով ու ամպագոռգոռ հայտարարություններով ինձ չվախեցնել»։

Նախարարն առանձնացնում է բարեփոխումների հիմնական ոլորտները՝ հանրակրթության ոլորտը, օրենսդիր ոլորտում՝ նախադպրոցական կրթության և բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքները, որոնք ամբողջովին նոր նախագծեր են․ «Անցած տարվանից մեկնարկած հանրակրթական պետական չափորոշիչները դրվել են քննարկման, մոտ ժամանակներում կընդունվի, հիմա տեղի է ունենում հանրային քննարկում, սա յուրօրինակ է, որովհետև երբեք առարկայական չափորոշիչները նման բաց քննարկման չեն դրվել»։

Նախարարը ապատեղեկատվություն է որակում այն միտքը, թե ակադեմիական ոլորտի մասնակացությունը այս նախագծում չի եղել․ «Երբ չափոփոշիչները ներկայացրինք, նշել ենք, որ դա աշխատանքային տարբերակն է, նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է նշել լավ է, թե վատ։ Եթե ոմանք այն որակել են ապազգային, ապա եթե ազգային է պատմության կեղծումը նախորդ երեսուն տարիներին, թող մեզ համարեն ապազգային։ Իսկ ակադեմիական որոշ շրջանակաների նման արձագանքի մասով ասեմ, նրանք պարզապես զրկվել կամ զրկվում են կրթական բյուջեի կերակրատաշտից օգտվելու հնարավորությունից»։

Հարությունյանը մասնավորեցրեc իրենց կողմից ընթացիկ դպրոցաշինության ոոլորտի առաջընթացը ։ 60 համայնքներում այս պահին գործում է շուրջ 60 նախակրթարան, մեկնարկել է 22 փոքրաթիվ դպրոցների շինարարությունը։ Արդիական հարցը մնում է դպրոցներում ու բուհերում դասընթացի կազմակերպումը։

Նախարարը հավաստիացնում է՝ նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի չխաթարվի կրթության անընդհատությունը․ « Այս պահին հանրապետության 360 հազար աշակերտներից հեռավար կրթությանն է մասնակցում 2500-ը, մենք նախատեսում էինք ավելի մեծ թիվ։ Ինչ կապված է դպրոցներում դիմակների կրմանը ասեմ, մենք որևէ ահազանգ չենք ստացել, որևէ բողոք չենք ստացել։ Պետք է զատվել խելագարության այն կանխավարկածից, որ անում ենք բաներ, որոնք վտանգում են մեր երեխաների առողջությունը։ Բոլոր ցուցումները միտված են պահպանելու մեր և մեր երեխաների առողջությունը։ Ունենք 6000-ի հասնող թեստավորման արդյունք, դրական դեպքերը մեկ տոկոսի սահմանում է, սա լավ ցուցանիշ է։ Կխնդրեմ քաղաքական գործիչներին երեխաներին չդարձնել իրենց քաղաքական օրակարգի մաս»։

Անդրադառնալով երեկ ԵՊՀ ուսանողների դիմում-պահանջին՝ փոխհատուցելու ուսման վճարները, Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ դիմումն արդեն աշխատակազմում է և անհրաժեշտության դեպքում քննարկումներ, հանդիպումներ կլինեն նաև ուսանողների հետ։

Նախարարը արձանագրում է՝ լրատվամիջոցները իրենց բարեփոխումների մասին պատշաճ չեն լուսաբանում, անդրադառնում են միայն սենսիացիոն հայտարարություններին։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *