Սամվել Կարապետյանի իրականացրած կրթական կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոնների հիմնումն է՝ 2017թ.-ին՝ ֆրանսիական «Schneider Electric» ընկերության, իսկ 2018 -ին՝ «Կասկադ» հոլդինգի հետ համատեղ ծրագրերի շրջանակում։
Հարթակները երիտասարդ գիտնականներին և ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտների ամենաժամանակակից տեխնոլոգիաներին։
Այս կենտրոնները հագեցած են բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիաներով, որոնք համալրված են ժամանակակից ավտոմատացման սարքերով՝ 1000-ից մինչև 35 հազար դոլար արժողությամբ։
Այս ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս ուսանողներին ամբողջ ուսումնառության ընթացքում՝ բակալավրիատից մինչև մագիստրատուրա, աշխատել նույն համակարգերի վրա, որոնք մոտ ապագայում կիրառվելու են Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում։ Սա կրթության և իրական արտադրության միջև ստեղծում է անմիջական կապ։
Բուհի ղեկավարությունը շեշտում է՝ ստեղծված են բոլոր պայմանները՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական և հետազոտական միջավայր ապահովելու համար։ Համալսարանում առանձնակի հպարտությամբ են ընդգծում, որ այս ամենը համալսարանի շրջանավարտ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի շնորհիվ է։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև կրթաթոշակային համակարգը։ Սամվել Կարապետյանը և Կարապետյան ընտանիքը գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին տրամադրում են ամսական մինչև 250 հազար դրամ կրթաթոշակ։
Այսպիսով՝ ձևավորվում է նոր սերնդի մասնագետների համայնք, որոնցից շատերն արդեն աշխատում են Հայաստանի էներգետիկ համակարգում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ՝ Պոլիտեխնիկում նոր սերնդի գերազանցության կենտրոններ




0 Մեկնաբանություն