Հասարակություն

Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից

Ալեքսեյ Նավալնիի վիճակը բարելավվել է և նա դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում են Charité կլինիկայից:

«Պացիենտի առողջությունը բարելավվել է այն աստիճանի, որ անհետաձգելի օգնություն ցույց տալը կարելի է դադարեցնել: Նավալնին Charité-ում բուժվել է 32 օր, որից 24-ը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Բուժող բժիշկները հնարավոր են համարում ամբողջական վերականգնումը` ելնելով նախորդ կուրսից և պացիենտի ընթացիկ վիճակից: Ծանր թունավորման հետագա թումավորման մասին  հնարավոր կլինի դատել ուշ», — նշվում է կլինիկայի հաղորդագրության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *