Հասարակություն

Պավլիկ Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել. վիճակն այսօր կայուն ծանր է.orakarg.com

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում.  նա սուր ինֆարկտ է տարել։ Ըստ NEWS.am կայքի՝ այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որի հետևանքով թոքերի և երիկամների հետ խնդիր է առաջացել։ Այսօր կայուն ծանր է վիճակը։ Գիտակցությունը տեղն է։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտարարել է Փոստանջյանը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությանը Փոստանջյանը դատարանին է ներկայացրել բժշկական տեղեկանք, որտեղ նշված էր, որ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *