Հասարակություն

Պապը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին: Նա ձերբակալվել է: Երեխաները հոսպիտալացվել են։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը:

6-ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակով, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում, ունի բազմաթիվ վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարքին։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *