ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ երեկ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիկանապետ նշանակվելուց հետո: Հակոբյանի նշանակման մասին տեղեկացրել է ոստիկանությունը: Մինչ այս, Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը:
Նարինե Հակոբյանի կենսագրությունը՝
Ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
1997-2001 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
2001-2003 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետհամալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ:
25.02.2004-27.02.2012 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր
27.02.2012-30.03.2013 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր
30.03.2013-11.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր:
2020 թ. սեպտեմբերի 11-ինՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ:
Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի 2 երեխա:




0 Մեկնաբանություն