Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40.410-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 791 է:
1 օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, 1 օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1019-ի:
1 օրում առողջացածների թիվը 125 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 520, փաստացի բուժվողներինը՝ 6871 (1 օրում նվազել է 94ով): 1 օրում արվել է 1576 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 176.014 թեստ:




0 Մեկնաբանություն