Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, ապաքինվել է ևս 217 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, ապաքինվել է ևս 217 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 253 է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *