Գերմանական Cinema for Peace Foundation-ը վաղը ինքնաթիռ կուղարկի Օմսկ, որով նախատեսվում է Ալեքսեյ Նավալնիին բուժման համար տեղափոխել Բեռլինի «Charite» կլինիկա: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Տեղեկությունը ռուսական «Մեդուզա» կայքին հաստատել է Նավալնիին բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևան:
Կազմակերպությունը հայտնել է, որ իրենք Նավալնիի համար ինքնաթիռ են ուղարկում Pussy Riot խմբի անդամ Պյոտր Վերզիլովի խնդրանքով, որը Ռուսաստանից Գերմանիա է տեղափոխվել նույն կերպ՝ 2018 թ.-ին տեղի ունեցած թունավորումից հետո:
Նշվում է, որ «Charite» կլինիկան պատրաստ է ընդունել ռուս բլոգերին:
Սակայն, դեռևս պարզ չէ, Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ կտան Նավալնիի տեղափոխումը թե՞ ոչ: Անաստասիա Վասիլևան «Մեդուզա» -ին հայտնել է, որ օգոստոսի 21-ի առավոտյան Նավալնիի թիմը կգնա հիվանդանոց՝ պահանջելով, որ նրան թույլ տան տեղափոխվել հիվանդանոցից:




0 Մեկնաբանություն