Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարական կտա։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է տեղեկությունը, որ Արթուր Մեսչյանն ազատվում է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն․
«Պարոն Մեսչյանը իր պաշտոնավարման առաջին իսկ ասուլիսներից մեկում ասել է, որ պաշտոնավարելու է մոտավոր 2 տարի ժամկետով, այդ ժամկետը մոտենում է ավարտին, ինքը մնում է իր խոստմանը համաձայն։ Բնական է, որ նա պիտի հեռանա իր խոստմանը համաձայն»։ Ճարտարապետը դեռ պաշտոնավարում է։




0 Մեկնաբանություն