Հասարակություն

Բանակում չծառայած անձինք հնարավորություն ունեն ազատվել քրեական հետապնդումից.նախագիծ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆբ-ի իր էջում գրել է․ 

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի, 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի 2 տարվա աշխատավարձ վճարելու դեպքում, կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա 3 տարվա ընթացքում 2 տարի ժամկետով պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *