Հասարակություն

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում և կարճատև անձրևներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Զով ամառը շարունակվում է։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում հատկապես երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
11-14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ: Քամին  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *