Կյանքից հեռացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաղդասարովն օրեր առաջ սրտի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց և գտնվում էր կոմայի մեջ: Միխայիլ Բաղդասարովը 61 տարեկան էր: Նա «Միկա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրն էր: Պարգևատրվել է «Հայրենիքին ծառայության համար» III աստիճանի շքանշանով, Հայ Առաքելական եկեղեցու շքանշանով, ՌԴ, ՀՀ և ԼՂՀ մեդալներով:




0 Մեկնաբանություն