Հասարակություն

5-ամյա երեխան ցած է ընկել տան 2-րդ հարկի պատուհանից. վիճակը ծանր է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամլո խոսնակը ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *