COVID19

Օր օրի կինն ավելի վատ վիճակում է հայտնվում, սովամահ կլինի ի վերջո

«Պարսկական ապրանքներ Վանաձորում» օգտատերն ահազանգում է՝ դիմելով վարչաետ Նիկոլ Փաշինյանին,  Վանաձորի քաղաքապետարանին և Լոռու մարզպետին․

«Վանաձորի «Էմտես» թաղամասում բոլորն են ճանաչում Գալյային՝ մի դժբախտ կնոջ, ով տառապում է հոգեկան լուրջ հիվանդությամբ։ Նա ոչինչ ինքնուրույն անել չի կարող ու արդեն 15 օր է կարելի է ասել սոված է, որովհետև չի կարողանում պետության տրամադրած թոշակի ու նպաստի քարտն օգտագործել։ Ամեն օր թաղամասի բնակիչները սնունդ են գնում, բայց որքա՞ն կարելի է շարունակել այսպես։ Քարտը ակտիվացված չէ, բանկ գնալ չի կարող, չի հասկանում, չի ենթարկվում հարևաններին։
Հարգելի պատկան մարմիններ՝ Վանաձորի Քաղաքապետարան
հարգարժան պարոն մարզպետ՝
Aren Mkrtchyan
պարոն վարչապետ՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
խնդրում եմ կնոջ հարցին տալ որևէ լուծում՝ կամ տեղավորեք որևէ բժշկական հաստատություն կամ օգնեք լուծել օրվա սննդի հարցը իր իսկ թոշակով և նպաստով։
Օր օրի կինն ավելի վատ վիճակում է հայտնվում, սովամահ կլինի իվերջո»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *