Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթում է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ձայների զգալի մասի հաշվարկից հետո։ Վարչապետ Վիկտոր Օրբանը արդեն ընդունել է պարտությունը։
Նախնական տվյալներով՝ Պետեր Մագյարի գլխավորած եվրոպամետ և կենտրոնամետ «Տիսա»-ն վստահորեն առաջատար է։ Հունգարիայի ազգային ընտրական գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 72.44%-ի հաշվարկից հետո կուսակցությունը ստացել է 199 մանդատից 138-ը։
Այս արդյունքը «Տիսա»-ին տալիս է երկու երրորդ սահմանադրական մեծամասնություն, ինչը հնարավորություն է ստեղծում փոփոխություններ կատարել Սահմանադրության և հիմնարար օրենքների մեջ։
Մինչդեռ Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը ներկայումս ունի ընդամենը 54 մանդատ։ Եվս 7 տեղ կարող է բաժին հասնել ծայրահեղ աջ «Մեր Հայրենիք» կուսակցությանը։
Նշենք, որ արդյունքները դեռևս վերջնական չեն և կարող են փոփոխվել ձայների հետագա հաշվարկի ընթացքում։





0 Մեկնաբանություն