Հասարակություն

Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ընտանիքը դուրս բերել ՀՀ-ից. Նա աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղարից. Mediaport

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից: Այս մասին տեղեկացրել է Mediaport-ի տելեգրամյան էջը:

«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մնացակայանը 2014-2018թթ.-ին եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը (նստավայրը՝ Նյու Յորք):

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *