Հասարակություն

Զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման ողջ գործընթացը կազմակերպելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

ՀՀ սոցապ նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. 

Հարգելի հայրենակիցներ,

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։

Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Արցախում վիրավորված զինծառայողները հաշմանդամության կարգ ստանալու համար պետք դիմեն ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ, ինչի մասին նոյեմբերի 22-ին տեղեկացրել էր ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *