Հասարակություն

Վիվա-ՄՏՍ-ի հայտարարությունը՝ հակառակորդի կողմից կարճ հաղորդագրություններով ապատեղեկության տարածման մասին

Վիվա-ՄՏՍ-ի հայտարարությունը.

«Հարգելի՛ բաժանորդներ, 

Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:   

Ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է: 

Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը»։  

Վիվա-ՄՏՍ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *