Հասարակություն

Վերջին օրերին խոցվել է հակառակորդի 3 տանկ՝ հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերով

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրում է

Հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի 3 տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով:

Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: Հիշեցնենք, որ մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ 1 հրշեջ մեքենա, Ադրբեջան՝ 3 տանկ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *