Հասարակություն

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար

e-draft տեղեկատվական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած  «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է գործող օրենքը լրացնել մեկ կետով և սահմանել ճանապարհային վճար, որն ուղղվելու է ճանապարհների ցանցի զարգացմանը, Հայաստանի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների   շինարարությանը, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացմանը։

Առաջարկվող օրենսդրական փոփոխության համաձայն՝ ճանապարհային վճարը լինելու է պարտադիր, գանձելու համակարգը ներդնելու է Հայաստանի կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջների համաձայն:

Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվելու է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ ներառյալ։ Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է  ՀՀ կառավարությունը:

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *