«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ գիշերը բռնություն գործադրելու դեպքին.«Այս դեպքի ընթացքն իմ հետեւողական ուշադրության ներքո է։ Հենց նոր խոսեցի ՀՀ ոստիկանապետ պարոն Սարգսյանի հետ եւ դեպքի մանրամասները ճշտվում են, հիմնական մեղավորները հայտնաբերված են, եթե զուտ կենցաղային կռիվ է (որին, անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում), կպատժվեն համապատասխանաբար, բայց եթե այս ծեծն ու սադրանքն ունեն քաղաքական շարժառիթ, ապա պետք է գտնել ոչ միայն մեղավորներին, այլ նաեւ դրանց հովանավորներին եւ հանցագործ այս ողջ շղթան, դատավոր ու փաստաբան վախեցնողների այս ոհմակը ամենախիստ պատասխանատվության առաջ կկանգնի»։
Պատգամավորը տեղեկացրել է, որ դեպքի ընթացքն իր հետևողական ուշադրության ներքո են, ինքը խոսել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ, դեպքի մանրամասները ճշտվում են, հիմնական մեղավորները հայտնաբերված են։
«Եթե զուտ կենցաղային կռիվ է (որին, անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում), կպատժվեն համապատասխանաբար, բայց եթե այս ծեծն ու սադրանքն ունեն քաղաքական շարժառիթ, ապա պետք է գտնել ոչ միայն մեղավորներին, այլ նաեւ դրանց հովանավորներին և հանցագործ այս ողջ շղթան, դատավոր ու փաստաբան վախեցնողների այս ոհմակը ամենախիստ պատասխանատվության առաջ կկանգնի»,- գրել է տիկին Աբրահամյանը։
«Ա1+»-ին չհաջողվեց կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, սակայն վերջինիս եղբայրը՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ տեղեկություն ունի, բռնություն գործադրողները բերմա՞ն են ենթարկվել, ասաց, որ ինքը դեռ տեղեկություն չունի։
«Բաժնի պետը խոստացել է տեղեկություններ փոխանցել, բայց ես որևէ տեղեկություն դեռևս չունեմ»,- ասաց պարոն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը։




0 Մեկնաբանություն