Հասարակություն

Նոր աշխատատեղեր մարզում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային ստորաբաժանումը համալրում է իր աշխատանքային թիմը։
Պահանջվում են մասնագետներ Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության բաժնում աշխատելու համար։
Մասնագիտական կրթությունը պարտադիր է։
          Թափուր է, մասնավորապես, ԱԱՏՄ հյուսիսային տարածքային ստորաբաժանման դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնը։ Այդ նպատակով հայտարարվել է թափուր հաստիքի համալրման քաղծառայության մրցույթ։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 12:30-ը և 14:00-ից 15:30-ը: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմ (ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն) ներկայացնեն փաստաթղթերը։
          ԱԱՏՄ հյուսիսային տարածքային ստորաբաժանման դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնի համար սահմանված պահանջներն են․
          • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ դեղագիտության կամ դեղագործության կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Մանրամասները՝ կից հղմամբ։

Թափուր պաշտոնների մասին հայտարարությունները սահմանված կարգով տեղադրվում են ԱԱՏՄ պաշտոնական կայք-էջում` www.hlib.am հասցեով` թափուր հաստիքների մասին հայտարարությունների բաժնում` https://www.hlib.am/vacancy_announcement/։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *