Հասարակություն

Մրցույթ՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման մասին։ Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցույթի դիմումների ընդունման 10-օրյա ժամկետի ավարտին  մրցութային ժամանակավոր հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների հնարավոր մեծ թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման ընդունման ժամկետը կարող է երկարացվել մինչև 20 աշխատանքային օրով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *