Հասարակություն

Մայրը 500.000 դրամով վաճառել է 1 տարեկան որդուն․ ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ ամիսներ առաջ Մասիս քաղաքի մի բնակչուհի վաճառել է իր 1 տարեկան որդուն:

Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ միջոցառումներով ստուգվեց ստացված տեղեկությունների իսկությունը, և 35-ամյա կինը բաժին հրավիրվեց:

Պարզվեց, որդուն 500.000 դրամով վաճառելու նպատակով, Երևանի Նուբարաշեն համայնքում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել, մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երևանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական: Օրեր անց, տղայի կենսաբանական մայրը, պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200.000-ը, ավելի ուշ ամուսինները նրան ևս 100.000 դրամ են վճարել և այդքանով սահմանափակվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *