Հասարակություն

Լուկաշենկոն աշխատանքից հեռացրել է ՊԱԿ-ի և Անվտանգության խորհրդի ղեկավարներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է այդ երկրի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկին և Անվտանգության խորհրդի ղեկավար Անդրեյ Ռավկովին: Այս մասին հայտնում է Լուկաշենկոյի վարչակազմի մամուլի ծառայությունը:

Նաև պաշտոնանկ է արվել Բելառուսի Պետական ​​վերահսկողական կոմիտեի նախագահ Իվան Տերտելը: Գերատեսչությունների նոր ղեկավարների անունները դեռևս չի հրապարակվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *