Հասարակություն

Կանխատեսվում է տաք սեպտեմբեր

Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է  նորմայի սահմաններում։

Լոռու մարզում, մասնավորապես օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+170C,  որը  1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև +26...+290C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2...+40C (դիտված պատմական նվազագույնը` -3...-50C, առավելագույնը` +32...+340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32-46մմ):

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *