Հասարակություն

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում։ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ա1+»-ի հարցին այսպես պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշեց, որ ըմբռնումով է մոտենում իր հրաժարականը պահաջողների գործողություններին, թեև վստահ է, որ բարեփոխումները նման արձագանք էին ստանալու.

«Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետեւ ակնհայտ էր բոլորիս համար, որ

կրթական, այդ թվում՝ մշակույթի եւ սպորտի ոլորտում և այն համակարգերում, որոնք գործում են՝ մեծ դժգոհությունների տեղիք են տալիս եւ այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, եւ բնականաբար, լինելու են դժգոհություններ»:

Նախարարը հորդորեց ակցիան իրականցնող խմբից հարցնել դժգոհությունների պատճառների մասին, նրա խոսքով, այն խումբը, որ հիմա դժգոհում է՝ «դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով»:

Ամբողջը՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *