«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (болгарка) հետ աշխատելիս: Հղկիչն ընթացքում կոտրվել ու հայտնվել է տղայի գլխում,- այս մասին հայտնում է ԲԿ-ի մամլո խոսնակը Ֆեյսբուքի իր էջում:
Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:




0 Մեկնաբանություն