Հասարակություն

Երիտասարդի դին հայտնաբերվել է մշակովի այգիներում՝ ծառից կախված

Օգոստոսի 4-ին՝ ժամը 19։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի մոտակայքում գտնվող մշակովի այգիներում ծառից կախված քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Յուրիկ Գ․-ի (ծնված 1995 թ․) դին ծառից իջեցրել են տեղի ուժերով։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով քաղաքացու դին մոտեցրել են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմքենային։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *