Հասարակություն

Երանոսի գագաթը բարձրացած արշավախումբը ուժասպառվելու պատճառով չի կարողացել շարունակել ճանապարհը

Հուլիսի 18-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ զբոսաշրջիկների 7 հոգանոց խումբը բարձրացրել է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին գտնվող Երանոս լեռնագագաթը, այնուհետև՝ իջել մինչև ստորոտը։

Ուժասպառ լինելու պատճառով արշավախումբը չի կարողանում շարունակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի անվտանգ տարածք: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Դվինի համայնքապետը և 2 քաղաքացի:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *