Հասարակություն

Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության հասցնողներ չկան. ՔԿ փոխնախագահը՝ Կուտոյանի գործի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Մելիքյանը նշել է, որ Քննչական կոմիտեն չի պնդել, որ Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել է, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով  չէր կարող գործ հարուցել: 

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,- ասել է նա:

Հարցին, թե նոր հանգամանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը նշել է, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաև փորձաքննության: 

Մելիքյանը քրգործի տևողությունը պայմանավորեց դրա ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով, միաժամանակ ընդգծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն: 

Հիշեցնենք՝ Գեորգի Կուտոյանի հետ կապված դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականի հունվարի 17-ին:  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *