Հասարակություն

Դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը և խոշտանգման հատկանիշներով գործ հարուցել

ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը:2020թ. հունիսի 7-ին Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրից (ՁՊՎ) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում իրազկում է ստացվել այն մասին, որ ՁՊՎ ընդունվելիս քաղաքացի Կ. Մ.-ի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ և քերծվածքներ:

Այդ կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Կ. Մ.-ն վիճաբանել է իր հարևանի հետ, որից հետո ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և նույն վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ, ձեռքով հարվածներ հասցրել ոստիկանության ծառայողներից երկուսի դեմքին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ: 

Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Կ. Մ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ մարմնական վնասվածքներն ստացել է տան բակում չորացած ծառի ճյուղերը կտրելու ժամանակ՝ հավելելով, որ որևէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և իրեն մարմնական վնասվածքներ չի պատճառել: Նա հրաժարվել է ենթարկվել նշանակված դատաբժշկական փորձաքննությանը: 

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2020թ. հունիսի 17-ին կայացվել  է հանցադեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Կ. Մ.-ի առցանց դիմումը, որով նա հայտնել է, որ ԶՊՎ-ում իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնության հետևանք են եղել, իսկ այդ մասին մինչ այդ չի հայտնել իր վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու քննիչի խոստման դիմաց:

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *