Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովը սկսում է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները:
Նիստի աշխատանքները սկսելուց առաջ Ազգային ժողովի նախագահը առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը:
«Ես կորցրեցի ոչ միայն հռչակավոր մի անձնավորության, այլև կորցրեցի իմ լավ բարեկամին ու գործընկերոջը, որի հետ երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք հանուն Հայաստանի երեխաների առողջության, նրանց ապագայի և բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»-ի։
0 Մեկնաբանություն