Հասարակություն

Այսուհետ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի ամբողջությամբ

2020 թ. հուլիսի 1-ից 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ:

Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Հավելենք, որ մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը:

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում 1-ին և 2-րդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի: Սա նշանակում է, որ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300.000 դրամ՝ նախկինում վճարվող 50 և 150 .000 դրամների փոխարեն:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *