Հասարակություն

Ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում.

«Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի  2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:

Տեղեկացնում ենք նաև, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այստեղ», – ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *