Հասարակություն

Արտահոսք գազի բալոնից՝ հրդեհի բռնկումով

Սեպտեմբերի 1-ին՝ 13:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 73 շենքի 6-րդ հարկի շքամուտքում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազի բալոնից (3 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մարվել է ժամը 13։50-ին։ Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը։ Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի ամբողջական պարպվելը։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *