Հասարակություն

72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից՝ COVID-19 սպասարկող բուժկենտրոններից մեկում

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից  մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդն ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բուժօգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո նա նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին: Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *