Հասարակություն

1 տարեկան երեխան վայր է ընկել է 4-րդ հարկից

Երևանի շենքերից մեկի 4-րդ հարկից 1-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այդ մասին ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «Հուլիսի 18-ին ժամը 10։50-ին «Արաբկիր» ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2019 թվականին ծնված երեխա։ Փոքրիկը նման վնասվածք է ստացել իրենց բնակարանի պատուհանից ընկնելու պատճառով»,- հայտնել են ոստիկանությունից և հավելել, որ նշանակված է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *