ԱՐՑԱԽ

Վիրավորում են ստացել ՀՀ և օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչները

  • Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։
  • Ավելի վաղ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես օտարերկրացի լրագրողներ․ նրանց թվում են նաև լրագողներ Ֆրանսիայից, նաև ռուսական «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։
  • Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի։
  • Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
  • Ավելի վաղ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես օտարերկրացի լրագրողներ․ նրանց թվում են նաև լրագողներ Ֆրանսիայից, նաև ռուսական «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *