ԱՐՑԱԽ

Վիրավոր ֆրանսիացի լրագրողների համար Ֆրանսիայից ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան

Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան,-այս մասին ուղիղ եթերում տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք՝ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա 2 վիրավոր, նախնական տվյալներով` 2-սն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *