ԱՐՑԱԽ

Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը. երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ:

 

Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

 

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին:

 

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *