ԱՐՑԱԽ

Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով, հաղորդում է tass.ru-ն։

Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ ստանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բարխղճորեն և առանց նախապայմանների հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների վերսկսման պարտավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *