ԱՐՑԱԽ

Պատերազմը հիմա մարտադաշտում է. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար   Էդմոն Մարուքյանի խոսքով՝  այս պահին ամեն ինչ որոշվում է մարտադաշտում․

«Պատերազմը հիմա մարտադաշտում է և մարտադաշտում է ամեն ինչ որոշվում։ Քաղաքականությունը պետք է ամրապնդի մարտադաշտում տեղի ունեցողը, որովհետև դիվանագիտությունը չի կարողացել էնպես անել, որ չսկսվի պատերազմ։ Ասում է՝ ամեն բան հիմա կախված է ռազմադաշտից, պետք է լինենք մեր տեղերում և սպասենք հրահանգների․

«Մարգարե պետք չէ լինել իմանալու համար, որ պատերազմ է լինելու։ Մենք պետք է հաջողություններ արձանագրենք և պատերազմի դաշտում է  լուծվում ամեն ինչ և բանակցությունները պիտի վերսկսենք էն կետից, որտեղից որ մենք պատերազմի դաշտում արձանագրում ունենանք»։

Պատգամավորի հավաստիացմամբ՝  առավոտից  դիմել են միջազգային գործընկերներին, բայց ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, բոլոր քաղաքական ուժերը հայտարարությամբ հանդես կգան։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին․ «Պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ի շարժիչ ուժը Ռուսաստանն է և այդ մասով կախված է Ռուսաստանից, եթե անհրաժեշտություն լինի՝ ոտնձգություն ՀՀ տարածքի վրա ՀԱՊԿ-ի պայմանագիրը սկսելու է գործել»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *