ԱՐՑԱԽ

"Լրագրողներ առանց սահմանների" միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ լրագրողներին ռմբակոծելու փաստի առիթով

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել երեկ Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին ռմբակոծելու փաստի առիթով: 
Այս ռմբակոծությունը չունի արդարացում: Խաղաղ բնակիչներն ու առաջին հերթին լրագրողները զինվորական թիրախներ չեն,- ասվում է հայտարարության մեջ: 

Բոլոր լրագրողները և նրանց մեքենաները կրում էին մամուլ տարբերանշանը: Լրագրողների նպատակն էր հարցազրույց վերցնել բնակիչներից և դիտարկել նախորդ ռմբակոծությունների պատճառած վնասները:

Հիշեցնենք, Ադրբեջանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում գրավում է 169-րդ տեղը, Հայաստանը 61: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *