ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ստեփանակերտի հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։
Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը։
Ավելի ուշ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, տեղեկացրել է, որ հրթիռակոծման են ենթարկվում նաև ԱՀ/ԼՂ Մարտունի, Շուշի քաղաքներն ու Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ:
0 Մեկնաբանություն