ԱՐՑԱԽ

Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում:
Հ.գ.
Սեփական ժողովրդին այդ կարգի սպանդի ենթարկելու բացատրությունը թերևս միայն հոգեբույժները կարող են տալ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *