ԱՐՑԱԽ

Գորիսում 5-ամյա երեխան ցած է ընկել 2-րդ հարկից․վիճակը ծանր է

«Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով 2-րդ հարկից ընկել է ցած։

Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բուժկենտրոն, ուր  ցուցաբերվել է 1-ին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։

Այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *