ԱՐՑԱԽ

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր   ինտենսիվությամբ

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր   ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը  վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *