ԱՐՑԱԽ

Էրդողանն անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է Լեռնային Ղարաբաղում հասնել հրադադարի ռեժիմի:

«Անընդունելի է, որ այժմ Մինսկի խումբը պահանջում է զինադադար Լեռնային Ղարաբաղում: Նրանք պետք է պահանջեն, որ Հայաստանը նախ դուրս գա Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից»,- հինգշաբթի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին «1 ազգ, 2 պետություն» սկզբունքի հիման վրա:

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը դիմել է Հայաստանին՝ «հրաժարվելու Թուրքիայի վերաբերյալ ստի և ապատեղեկատվության հոսքից»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *